Պատմում են դարձվածքները

by Anush Sardaryan

This free e-book was created with
Ourboox.com

Create your own amazing e-book!
It's simple and free.

Start now

Պատմում են դարձվածքները

  • Joined Oct 2023
  • Published Books 1

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

       

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Պատմում են դարձվածքները

Դասարան՝ VIIԱ

Ղեկավարներ՝ Մ. Մանուկյան

                      Ա. Մաթևոսյան

                      Ա. Սարդարյան

2

ԳԻՏԱԿԱՆ ՍՐԱՀ

   Դարձվածք է համարվում երկու կամ ավելի բառերից կազմված պատկերավոր գաղափար կամ միտք արտահայտող  կայուն բառակապակցությունը կամ նախադասությունը:

   Դարձվածքը միաբառ չի կարող լինել. այն անպայման բազմաբաղադրիչ է:

  Դարձվածքը ոչ թե կազմվում է խոսելու պահին, ինչպես սովորական բառակապակցություններն ու նախադասությունները, այլ խոսելիս՝ անհրաժեշտության դեպքում՝ ելնելով խոսքի իրավիճակից. այն հիշվում և մեջ է բերվում խոսքի մեջ որպես պատրաստի կառույց այսինքն՝ վերարտադրվում է:

   Դարձվածքի բաղադրիչ միավորները՝ բառերը,  հանդես են գալիս ոչ թե իրենց ուղղակի իմաստով ,այլ` փոխաբերական:

3

    ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

   Որտեղի՞ց է առաջանում դարձվածքը: Հարց, որին միանշանակ պատասխան տալն անհնարին է, քանի որ դարձվածքներն առաջանում են խոսքի հետ, ցանկացած վայրում և ցանկացած պահի: Դարձվածքների առաջացման հիմքում մարդու կենսափորձն է, կենսափիլիսոփայությունը, բնության երևույթների ճանաչումն ու կենդանիների վարքագծին տեղյակ լինելը:

Օրինակ՝ մարդն իր փորձով համոզվել է, որ ձուկը հեշտ է բռնվում գլխից, և առաջացել է ձուկը գլխից բռնել դարձվածքը, որը նշանակում է հիմնականից սկսել, մտածված վարվել, կամ համոզվելով, որ երկաթը տաք ավելի հեշտ է ենթարկվում փոփոխությունների՝ փոխաբերաբար այն կիրառվել է խոսքում, և առաջացել է երկաթը տաք-տաք են ծեծում դարձվածքը:

4

Դարձվածքները խոսքի մեջ չեն առաջացել հենց այնպես. դրանք ունեն իրենց նախապատմությունը և թեև առաջացել են անհատների կողմից, սակայն ժամանակի ընթացքում ընդհանրացել են՝ դառնալով ընդհանուրի սեփականությունը:

Օրինակ`«Ի խորոց սրտի» դարձվածքն առաջացել և մտել է մեր լեզվի մեջ Գրիգոր Նարեկացու՝ «Մատյան ողբերգության» շնորհիվ, դառը դատել՝ դատարկ նստելը՝ Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից կամ «նրբացուցիչ դեպք հանցանաց» դարձվածքը, որը գալիս է Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ից և այլն:

Իհարկե այս արտահայտությունները նախքան այդ էլ են օգտագործվել, բայց դարձվածքային իմաստ ձեռք են բերել գրական ստեղծագործություններում հայտնվելուց հետո:

5

Չհաշված պատմական, գրական ծագում ունեցող դարձվածքները, մնացածի համար դժվար է նշել կոնկրետ առաջացման աղբյուր:

Կան նաև այնպիսի դարձվածքներ, որոնք լեզվի մեջ են մտնում արդեն իրենց կայուն, դարձվածքային իմաստով՝ առանց անցնելու այս երեք փուլերը: Օրինակ այդպիսին են այլ լեզուներից փոխառված դարձվածքները. «կոտրած տաշտակ», «լինե՞լ, թե ՞չլինել» , «ոսկե ձկնիկ» և այլն։         Դարձվածքներից շատերն էլ ստացվում են խոսքում կիրառվող ազատ կապակցություններից և դրանից ելնելով կարող ենք ասել, որ դրանցից շատերը կարող են խոսքի մեջ մտնել արդեն փոխաբերական իմաստով, ինչպես՝ եփած հավի ծիծաղը կգա, հինգերորդ տարր, վեցերորդ զգայարան:

6

Զանազան սրահ

    Քանի որ դարձվածքների հեղինակը ժողովուրդն է, ըստ այդմ էլ շատ դարձվածքներ կազմված են մարդու մարնմի մասի անվանումներով, օրինակ՝ գլուխ, աչք, լեզու, բերան, քիթ, ականջ, սիրտ, ոտք, ձեռք:

Հետաքրքրքական է, որ  հայոց լեզվում գլուխ բառով 700-ից ավելի դարձվածքներ կան, որոնք բացի իրենց բուն իմաստներից կարող են ունենալ այլ իմաստներ ևս: Ներկայացնենք  մի փոքրիկ վիճակագրություն՝ գլուխ բառով կա  700 դարձվածք, աչք-ով՝ 660, սիրտ բառով՝ 395, ձեռք-ով՝ 380, ոտք-ով՝ 345, բերան բառով՝ 268, լեզու բաղադրիչով՝ 180, քիթ բառով՝ 166, ականջ-ով՝ 145, մատով՝ 78, ատամ-ով՝ 65, մատ-ով՝ 40:

7

 

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

Ինչպես է նկարվում աչքը: Ինչպես մատիտով իրատեսական աչք նկարել     Աչք     

Աչքը տեսողության օրգան է։ Արտաքին միջավայրից տեղեկության 80-90 %֊ը ստանում ենք տեսողության միջոցով ։ Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ ապարներից։ Ակնագունդը գտնվում է ակնակապիճում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 մլն. գույն։ Ժողովուրդը , տեսնելով աչքի կախարդական ուժը, նրանով ստեղծել է բազմաթիվ դարձվածքներ։

 

 

28

         Աչք բառը դարձվածքներում

Աշխարհը աչքին սևանալ – ոչնչի նշանակություն չտալ

Աշխարհի աչք – բոլորի կողմից սիրված

Աշխարհի աչքը հանել – բոլորին զարմացնել

Աչք ածել – չորս կողմ նայել

Աչքալուսանք տալ – ուրախ դեպքի մասին լուր հաղորդել

Աչքաթող անել – անուշադրության մատնել

Աչքը արյունով լցնել – գազազել

Աչքերը գետնին գցել – ամաչել

Աչքերը կայծեր արձակել – խիստ բարկանալ

Աչքերը շաղվել – լավ չտեսնել

Աչքերը փոս ընկնել – նիհարել

Աչքը մտնել – սիրվել, սիրված լինել

Աչք ծակել – ուշադրություն գրավել

Աչքից ընկնել – վստահությունը կորցնել

29

Download Alphabet Word Images, Head, Pointing At Head. Royalty-Free Vector Graphic - Pixabay Գլուխ   

Գլուխը մարդու և կենդանիների առաջնային հատվածն է,որը պարանոցով սահմանազատված է իրանից: Գլխում են տեղավորված կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինը`գլխուղեղը, որոշ զգայարանների,շնչառական ու մարսողական համակարգերի սկզբնական մասերը։

30

Գլուխ բառը դարձվածքներում

Գլխի ընկնել – հասկանալ
Գլխի մազի չափ – անթիվ
Գլխից հանել – մոռանալ
Գլխին բերել – վնաս պատճառել
Գլխատակին փափուկ բարձ դնել – խաբել
Գլխին ավետարան կարդալ – համոզել
Գլուխը դարմանովլի – հիմար
Գլխահան անել – մոլորեցնել
Գլխին տալ – զղջալ
Գլուխ շոյել – համոզել

31

How would you describe the anatomy of the heart? - QuoraՍիրտ   

Սիրտը մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է:Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

32

                               Սիրտ բառը դարձվածքներում

Սիրտը կոտրել – վշտացնել

Սիրտ առնել – ոգևորվել

Սիրտ տալ – խրախուսել

Սիրտը ելնել – հուզվել

Սիրտ մաշել – տառապել

Սրտում առյուծ ծնվել – արիանալ

Սիրտը տաք լինել – համակրել

Սիրտը հովանալ – հանգստանալ

Սիրտը ծփալ – հրճվել,

Սիրտը ճաքել – ձանձրանալ

33

Realistic Human Ear Isolated On White Background Human Ear Organ Hearing Health Care Closeup 3d Realistic Isolated Icon Design Vector Illustration Stock Illustration - Download Image Now - iStock   Ականջ   

Լսողությունը մարկանց հաղորդակցման կարևորագույն միջոցն է:Ականջը լսողական օրգանն է, որը բաղկացած է երեք մասից` ականջախեցի, միջին ականջ, ներքին ականջ:Ականջախեցին ավարտվում է թմբկաթաղանթով, որը կապված է ականջախեեցու հետ երեքսանտիմետրանոց անցուղով: Ձայնային ալիքները հավաքվում են միջին ականջում և դուրս են գալիս ներքին ականջ, որտեղ ել տարբերակվում են և լսողական նյարդով ուղարկվում են ուղեղի քունքային բաժին:

34

Ականջ բառը դարձվածքներում

Ականջը կտրել – տղա նշանել, նշան դնել

ականջը բամբակ կոխել – չլսելու տալ, խուլ ձևանալ

ականջ անել – լսել, ունկնդրել

ականջ դնել – լսել, գաղտնաբար լսել ուրիշի ասածը, հետևել

ականջը գցել – իմաց տալ, տեղեկացնել

ականջը դինջ – խաղաղ, հանգիստ

ականջը դռանը – անհամբեր որևէ լուրի սպասել

ականջը լարել – լսողությունը լարել, մեծ ուշադրությամբ լսել

ականջը ծակ – շուտ լսել, խոսքը բանի տեղ չդնող

ականջը ծանր – լսողությունը թույլ` վատ, կիսախուլ

ականջը կախ – գաղտնի խոսակցություններ

35

  9 բան, որ լեզուն փորձում է հայտնել առողջության մասին (լուսանկարներ)  ԼԵԶՈՒ   

   Լեզուն մկանային օրգան է։ Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան։    Լեզուն ենք անվանում ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգը, որն օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։ Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց, այդ պատճառով լեզուն ևս անմասն չէ դարձվածքներում:

36

    ԼԵԶՈՒ ԲԱՌՈՎ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

լեզվի կապերն արձակել – անկաշկանդ
լեզվին տալ – անտեղի խոսել
լեզվի տակ մնալ – չկարողանալ պատասխանել
լեզվով խայթել – վիրավորել
լեզուն բացվել – երկար լռելուց հետո սկսել խոսել
լեզուն ծամել – չհամարձակվել
լեզուն կարճ – համարձակություն չունեցող
լեզուն երկար – համարձակ խոսող

37

Hand Stock Photos, Royalty Free Hand Images | Depositphotos   Ձեռք     

Ձեռքը մարդու վերին վերջույթի՝ նախաբազկին հաջորդող հատվածն է, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։      Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից, որոնք դիպչելու զգացողության հիմնական օրգաններն են հանդիսանում։ Ձեռքը կիրառվում է որպես չափման միավոր։  Հիրոմանսիայի բնագավառում ձեռքի վերնամաշկի ծալքերը կիրառվում են որպես անհատի ճակատագիրը ուսումնասիրելու միջոց։

38

Ձեռք բառը դարձվածքներում

ձեռը բերանին հասնել – կարողանալ ապրուստը հոգալ
ձեռ ու ոտը խառնվել – շփոթվել
ձեռ ու ոտ ընկնել – աղաչել
ձեռ առնել – ծաղրել
ձեռքը դեմ անել – մուրալ
ձեռք բերել – գտնել
ձեռ ու ոտից ընկնել – հոգնել
ձեռքը բաց – առատաձեռն
ձեռքերը լվալ – պատասխանատվությունը իր վրայից գցել
ձեռքը թափահարել – անտարբեր լինել
ձեռքերը շփել – շատ ուրախանալ

39

Human Foot Vector Art, Icons, and Graphics for Free Download   ՈՏՔ   

Ոտքը  մարմնի մաս (վերջավորություն)է, որն իրենից ներկայացնում է կրող և լոկոմոտիվային անատոմիական կառուցվածք, որը սովորաբար սյունաձև ձև ունի։ Շարժման ընթացքում ոտքերը գործում են որպես «ձգվող ուղղակեցվածքներ»։ Կենդանիների մեծ մասը զույգ քանակով ոտքեր ունի։ Մարդը երկու ոտք ունի; ֆիլոգենետիկորեն մարդկային ոտքն առաջացել են երկկենցաղների հետևի վերջույթներից, որոնք, իրենց հերթին, առաջացել են ձկների լողաթևերից։

40

                  ՈՏՔ ԲԱՌԸ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐՈՒՄ

ոտքերը քշտել – պատրաստվել մի բանի

ոտը դեմ անել – համառել,պնդել

ոտը կտրել – գնալ-գալը դադարեցնել

ոտի տակ գնալ – ճնշվել

ոտքի տակը փորել – դավեր նյութել

ոտնատակ գնալ – ոչնչամալ

ոտից գլուխ – ամբողջովին

ոտները հին ադնել – դադարել հաճախել մի տեղ

ոտները սև ջուր իջնել- երկար կանգնելուց շատ  հոգնել

 

41

Կենդանական սրահ     

Ժողովրդախոսակցական դարձվածքներում մեծ տեղ են գրավում կենդանիների ու թռչունների, սողունների անուններով կազմված դարձվածքները: Նման դեպքերում ժողովուրդը կենդանիններին բնորոշ հատկանիշներով վերաիմաստավորված կերպով բնութագրում է մարդկանց, նրանց արարքներեն ու բնավորությունը: Այսպես, օրինակ, աղվեսի հատկանիշով բնութագրում ենք խորամանկ, իր անելիքը լավ իմացող մարդուն, իսկ ագահ և չար մարդը համեմատվում է գայլի հետ: Չարալեզու, չար հայացք, նախանձ, վատ կամեցողություն ունեցող մարդկանց ժողովուրդը բնութագրել է օձի հատկանիշներով:

42

Այդպես նաև՝ գայլի ախորժակ ունենալ, գայլին գառ պահ տալ, գառան մորթով գայլ, գայլը ամպ օր էր ման գալիս, գայլի գլխին ավետարան կարդալ, օձի կծած, օձի լեղի, չձի թույն, օձի հայացք, օձի պես սառը, աղվես նալող, աղվեսն իր պոչն է վկա բերում, աղվեսի դունչը խաղողին չհասավ, աղվեսին հավանոցի պահակ կարգել և այլն: Քանի որ մարդու ամենաշուտ ընտելացրած և ամենամոտ կենդանին շունն է, իր լավ ու վատ հատկանիշներով դարձել է մարդու և նրա բնավորության հատկանիշները բնութագրող համեմատության եզր:

43

Շուն բառով ամենաշատ դարձվածքներն են ստեղծվել՝ շան օրն ընկնել, շան երես ունենալ, շան պես հասկանալ, շունը շապիկ է հագել, շունը տերը չի ճանաչում, շան լեզու ունենալ: Հիմար, տգետ մարդուն բնութագրելու համար ժողովուրդը օգտագործել է էշ բառը, որով մեր լեզվում ունենք 40-ից ավելի դարձվածքներ՝ էշը քշել, էշը ցեխից հանել էշի ականջում քնել, էշի նահատակ դառնալ, էշից ընկնել, էշին քեռի կանչել: Մեր լեզվում դարձվածքներ են կազմվել նաև կատու, ձի, ձուկ, ուղտ, առյուծ, մուկ, գառ և այլ կենդանիների անուններով:

44

անաղուհաց քրդի շուն – երախտամոռ, լավությունը վատությամբ փոխհատուցող
աղվեսի ճուտ – խորամանկ

շան տեղ չդնել – անտեսել

շան բախտ ունենալ – հաջողակ լինել

շան օրի լինել – վատ դրության մեջ հայտնվել

շան երես ունենալ – անամոթ,աներես լինել

շան լափը թափել – սաստիկ ամոթանք տալ

էշը ցեխից հանել – մի կերպ հաջողեցնել

էշին հարսանիք – աղմկալից հավաքույթ

ագռավ դառնալ – խիստ նիհարել, երկար ժամանակ չերևալ

գայլի ախորժակ – անհագուրդ ախորժակ

գայլի շարական – անօգուտ խրատ

գայլի աչք ցույց տալ – վախ ներշնչել

գայլի սիրտ ուտել – անվախ լինել

45

46

47

48

49

50

51

      Նորաձև սրահ

Ինչպես բառերը, բառակապակցությունները, այնպես էլ դարձվածքները կարող են ստեղծվել մեր օրերում. դրանք նորաբանություններն են, որոնց ստեղծման ու տարածման հիմնական աղբյուրը մամուլն ու հեռուստատեսությունն են: հիմնականում սրանք են, որ ելնելով իրավիճակի պահանջից, նոր երևույթներն ու հարաբերությունները պատկերավոր կերպով բնութագրելու համար ստեղծում են նոր դարձվածքներ, կամ եղածներին նոր իմաստներ են տալիս: Դարձվածքային նորաբանությունները պայմանավորված են հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով, նաև նոր ծնունդ առած ու առաջացած իրադարձություններով, մարդկային հարաբերություններով:

52

Նոր դարձվածքներ են առաջանում նաև գիտության ու տեխնիկայի արդյունաբերության ու գյուղատնտեսության, մշակույթի ու սպորտի նորությունների հետ կապված: Վերջին 11 տարիներին լույս աշխարհ եկած դարձվածքային նորաբանություններ են`

4-րդ իշխանություն – զանգվածային լրատվամիջոցներ

5-րդ շարասյուն – ապակայունացում մտցնող ուժ

տակառ գլորել մեկի վրա – թիրախավորել մեկին

չինովնիկի բերանը յուղել – կաշառք տալ

խաղից դուրս վիճակում – ձախողված վիճակում հայտնվել

քաղաքական դաշտի թափոն – հեղինակազրկված քաղաքական ուժ

քար նետել սեփական ոտքերի տակ – վնասել ինքն իրեն

53

                            Գունավոր սրահ

Գույները հետաքրքիր երևույթ են։ Գույների նշանակությունը ժամանակի ընթացքում անցնելով տարբեր մշակույթների և կրոնական պատկերացումների միջոցով, ենթարկվել է փոփոխությունների:

Հայերի կարծիքով մուգ գույները բացասական դարձվածքներ են,իսկ բացերը դրական:

Տարբեր ժողովուրդների ավանդույթներում քառագույն համակարգը համապատասխանել է տիեզերական ծառի քառամասնությունը,աշխարհի չորս կողմերին,տարվա չորս եղանակներին և օրվա ժամերին:

Գունային մտածողությունն արտահայտվում է ոչ միայն նյութական մշակույթի բազմազան ձևերում,այլև ներթափանցել է լեզվական միջավայր` դարձվալքների միջոցով: Հայկական միջավայրում գերակշռում են`սև,սպիտակ,կարմիր,կանաչ գույները։

54

Կարմիր

Կարմիրը նախևառաջ արյան գույնն է, որը կյանքի խորհրդանիշն է, և այս իմաստով համարվում է չարահալած(չարը հալածով) գույն: Կարմիրը կնոջ խորհրդանիշն է: Կարմիր գույնի հետ էին կապվում լավագույն ակնկալիքները:Կարմիրը բնության զարթոնքի խորհրդանիշն էր`

կարմիր օր – լավ օր

կարմիր արև – բախտավոր կյանք

կարմիր գոգնոց – կին

կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել

կարմիր լույս վառել – արգելել

կարմիր թել կապել – նշան դնել

կարմիր հաց – լավ թխված հաց

կարմիր հարս – նշանված աղջիկ

55

Սև

   Խորհրդանշական բազմազան իմաստներ ունի ածականը: Սևը թուղթ գոյականի հետ բոթաբեր լուր է՝ սև թուղթ: Ժողովրդի մեջ տարածված դարձվածքներ են՝ սև թուղթ, սև գործ, սև կատու, սև ձյուն, սև ամպ, սև բիծ, սև սիրտ, սև օր, սև ժամանակներ: Սևի իմաստը ավելի Է սաստկացնում մութ ածականը։ Սև-մութ ամպեր գլխիս դիզվան։ Սև ածականը շատ դարձվածքներում կարող ՝ հանդես գալ նաև փոխանվանաբար և թեքվել՝ սևը տալ, սևի ռաստ գաս, սևով գալ, սևից անպակաս և այլն: Ինչպես տեսանք գունանունները խորհրդանշային դարձվածքներ են ստեղծում և խոսքը դարձնում առավել պատկերավոր։

 

56

սև թուղթ – բոթաբեր լուր

սև կատու անցնել – հարաբերությունները վատանալ

սև սիրտ – վշտակիր

սև ժամանակներ – դժվար ժամանակներ

սև գործ – վատություն

 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ

վարդագույն ակնոցով նայել – միայն լավը տեսնել, լավի ակնկալիքով ապրել

         

ԿԱՊՈՒՅՏ            

կապույտ արյուն ունենալ- ազնվական ծագումով

57

Կանաչ

   Կանաչն ընկալվում էր իբրև արական սկիզբ,նույնն է թե կյանքի նորացում դիտարկելով, արու զավակին ասում էին օջախը կանաչեցնող, իսկ արևածագին աղոթում էին`կանաչ արև խնդրելով,այսինքն՝ արու զավակ խնդրելով:

մեջքդ կանաչ – ջահել

կանաչ օրերում ապրել – լավ ապրել

կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել

կանաչ օրդ կտրի – լավ օր չտեսնես

կանչ արև – արու զավակ

58

Սրբազան սրահ

    Գրական դարձվածքներ են նաև «Աստվածաշնչից» մեր լեզվին անցած դարձվածքներ՝ ակն ընդ ական, ահեղ դատաստան, Աստծո գառ, ավազի վրա տուն շինել, Ավետյաց երկիր, Բաբելոյան աշտարակաշինություն, գառան մորթով գայլ, Հուդայի համբույր, Սոդոմ-Գոմոր, ձայն բարբառո հանապատի, արգելված պտուղ

Դժվար թե գտնվի որևէ հայ մարդ, որ չիմանա Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով առաջացած դարձվածքների իմաստները՝ Ձախորդ Փանոս, սուտլիկ որսկան, Անբան Հուռի, մի կաթիլ մեղր, անբախտ վաճառականներ, Նեսոյի քարաբաղնիս, բալը թանկ է, Քաջ Նազար, Կիկոսի մահը և այլն:

59

ակն ընդ ական – վրեժխնդիր լինել

Աստծո գառ – անմեղ, հեզահամբույր

Հուդայի համբույր – դավաճանական համբույր

ձայն բարբառո անապատի – ուշադրության չարժանացած խոսք

ավետյաց երկիր – երանավետ վայր

սոդոմ-գոմոր – խառնակություն, անռակության վայր

բաբելոնյան աշտարակաշինություն – խառնաշփոթություն

արգելված պտուղ – ցանկալի բան,որին չի կարելի հասնել

60

ԱՆԵԾՔ_ՕՐՀՆԱՆՔԻ ՍՐԱՀ

անունդ քարին գրեմ – թաղեմ քեզ, մեռնես:

մուրազը փորում մնալ – նպատակը չկատավել

Աստծո աչքը մեկի վրա լինի – միշտ հաջողություն ունենա

կյանքդ ջրի նման երկար լինի – երկար ապրես

մատդ փուշ չմտնի – փորձանքի չգաս

ծլես-ծաղկես – հաջողակ լինես

արևդ ապրի – երկար կայնք ունենաս

գետինը մտնես – ամոթից անհետանաս

յոթ որդով սեղան նստես – շատ զավակներ ունենաս

ջուխտ աչքերով քոռանաս – երկուաչքերը կուրանան

լեզուդ պապանձվի – այլևս չխոսի

ոտքդ քարին չառնի – անհաջողության չհանդիպես

61

ԱՍՏՂԱՅԻՆ ՍՐԱՀ

  Ժողովրդական պատկերացումներում աստղը կապվում է ճակատագրի հետ: Համարվում է, որ ամեն մեկի հետ ծննդյան հետ մի աստղ է ծագում երկնքում: Աստղը բախտի, հաջողության, բարեխնամության և լույսի խորհրդանիշ է:

աստղը ընկնել – ձախորդության հանդիպել
աստղը խավարել – հեղինակությունը
կորցնել, ձախորդության հանդիպել
աստղը շողշողալ – գործերը հաջող
ընթանալ, փառքի արժանանալ
աստղով լինել – բախտավոր լինել,
հաջողության մեջ լինել
աստղով մարդ – հաճելի, դուրեկան մարդ
աստղ վեր բերել – հրաշք գործել, անկարելին կատարել

62

   ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍՐԱՀ                                     

Ժողովուրդը շատ դարձվածքներ է հորինել, որոնցում հիշատակում է Աստծուն:

Աստծո գառ – հլու-հնազանդ, անմեղ:
Աստծո հույսին թողնլ – անուշադրության մատնել:
Աստծու աղոթած – տխմար, հիմար, ապուշ (մարդ):
Աստծո աչքը մեկի վրա քաղցր պահել – բարի աչքով նայել մեկին, նրան միշտ օգնել
Աստծո աչքից ընկնել – Աստծու շնորհքից զրկվել, չարքաշ, դժբախտ վիճակում լինել
Աստծու ավանակ – ապուշ, բթամիտ, տխմար
Աստծու բարևը մոռանալ – այնքան շփոթված, հուզված լինել, որ նույնիսկ մոռանալ բարևել

63

Աստծու բարիք – բնության պարգևած բարիքները
Աստծու դուռ – աղոթարան
Աստծու դատա ստան – արդար դատաստան
Աստծու երեսին թքել – սրբապիղծ լինել, հանցանք գործել:
Աստծու կրակ (պատիժ) – չարաճճի
Աստծու կրակը թափել – չարաչար պատժել, չար անեծքներ թափել
Աստծու կրակն ուտել – Աստծուց պատժվել
Աստծու մատը կա – Աստծու գիտությամբ է, աստված է արել

 

64

Աստծուն փառք տալ – Աստծուց գոհ լինել, շնորհակալ լինել

Աստծու պահած գառը գայլը չի ուտի – ում որ աստված պահում է, նրան թշնամին չի կարող վնասել
Աստծու պատիժ – չարություն աղետ բերող, անգութ
Աստծու տակին – այս աշխարհում, երկրի վրա
Աստծու տված – բնության պարգևած, բնության բարիքներ
Աստծու տվածով գոհ լինել – եղածով, հասանելիքով բավարարվել
Աստծուց երես դարձնել – Աստծուն չհավատալ
Աստծուց պատժված – անհաջողակ, դժբախտ
Աստծու փեշը բռնել – հույսը աստծու վրա դնել
Աստծու օրհնած – բախտավոր, երջանիկ

65

                                  ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ՍՐԱՀ

Դարձվածքների իսկական շտեմարան են բարբառները։Հայկական բարբառներից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ դարձվածքներ, որոնք բնորոշում են տվյալ տարածաշրջանի նիստուկացն ու սովորույթները։

Մենք մեր տատիկ-֊պապիկներից գրի ենք առել Խոյի բարբառով մի քանի դարձվածքներ,որոնք թվում են զվարճալի, բայց նրանցում կյանքի փորձ ու իմաստություն կա։

Պերանը խաշած կարտոլ չի մնալի – գաղտնապահ չէ

Ծմեռը ծուն ուզես,չի տա – ժլատ

Շան անունը տուր,փետն առ ծեռըդ – գալիս է խոսքի վրա

Քյո խմա իշ կա – անտարբեր ես

66

Ծեռն ապառաժի – ժլատ է

Գույնը պատի ծեփանի – սփրթնած

Կարող ա գինասես ծնունդտի – ակնկալիք մի’ ունեցիր

Մե տու էս էր պակաս – ավելորդ լինել

Պերանը պանջար չի կռելի – շատ է ուրախացել

Քյոռ էշին` քյոռ նալբանդ-նմանը նմանին է գտել

կլխիդ ծուն իկյա – ա’յ միամիտ

կլոխըդ խացի խետ ես կերի՞ – խելքդ գցել ես

Խազար տարվա մեռելներն էսօրի խորելի – ժամանակավրեպ է

Կայնի շկամ հըլը – սպասիր

Իշթար յուղ ես վառելի – համը հանում ես

Աջալն էկիրի մաջալ չի տալի – խիստ անհամբեր է

Տարըն ըշկա հըլը – չափն անցել ես

Կտանի ծովը ծառավ  կպերի – խորամանկ է

Խողը խաբար չտա – հանգուցյալը չիմանա

67

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՍՐԱՀ

Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դարձվածքներում բայի հետ գոյականը կապակցության մեջ է մտնում բոլոր հոլովաձևերով: Դերբայական ձևերի հետ կարող է գործածվել անգամ սեռականը, օրինակ` մահի տարած:
Ներկայացնենք բայ + գոյական կառուցվածքով դարձվածքների կաղապարները` ըստ  հոլովների.

ա) ուղղական հոլովով. օրինակ` սառույցը կոտրվել, լեզուն կապվել, թուքը ցամաքել, սիրտը ճմլվել և այլն:

բ) Տրական հոլովով. այսպես` վզին փաթաթել, անկողնուն գամել, մատին փաթաթել, գլխին նստել, թիկունքին կանգնել և այլն:

68

գ) Հայցական հոլովով: Սրանք ամենամեծ թիվն են կազմում: Հարցականով գոյականները բայի հետ հանդես են գալիս և՛ խնդրային, և՛ պարագայական իմաստներով:

Օրինակ` լեզու թափել, գլուխ բարձրացնել (խնդրային), անկողին ընկնել, չոլերը գցել (պարագայական) և այլն:

դ) Բացառական հոլովով. ինչպես`աչքից ընկնել, երկնքից իջնել, կաշվից դուրս գալ, վերևից նայել, մոխիրներից հառնել և այլն:

ե) Գործիական հոլովով. օրինակ` երեսով տալ, հովերով տարվել, սվիններով դիմավորել, աչքով տալ և այլն:

զ) Ներգոյական հոլովով. այսպես` կոկորդում մնալ, զենիթում գտնվել, բկում կանգնել, տեղում դոփել և այլն

69

Պետք է նշել, որ գոյական բաղադրիչների հոլովների միջև կարող են լինել փոխարինումներ: Օրինակ` վզին կապել – վիզը կապել (տրական – հայցական), ձեռքից բռնել – ձեռքը բռնել (բացառական – հայցական), ականջով ընկնել – ականջն ընկնել (գործիական – հայցական), տեղում դրվել – տեղը դրվել (ներգոյական – հայցական), կողքից անցնել – կողքով անցնել (բացառական – գործիական):

70

    Եզրակացություն

 Այսպիսով՝ մենք ներկայացրինք դարձվածքների  դերն ու նշանակությունը գեղարվեստական խոսքում և առօրյա կյանքում:, նշենք, որ դարձվածքների միջոցով հնարավոր է հարստացնել բառապաշարն ու զարգացնել խոսքը՝ այն դարձնելով առավել գեղեցիկ, դիպուկ ու պատկերավոր, ձևավորել ասելիքն առավել արտահայտիչ ներկայացնելու կարողություն: Բացի դրանից, ծանոթանալով դարձվածքներին՝  ձեռք ենք բերում տարբեր տեղեկություններ և գիտելիքներ, ծանոթանում ենք հայ և օտար մշակույթին ու առասպելներին, պատմական անցքերին ու իրադարձություններին, ինչը նպաստում է մտահորիզոնի ընդլայնմանը, խթանում նրանց ընթերցասիրությունն ու հետաքրքրասիրությունը դեպի հայ և օտար մշակույթը:

71

Դարձվածքների միջոցով ծանոթանում ենք նաև ազգային սովորույթներին ու ծեսերին: Այսպիսով՝ մենք խոսեցինք դարձվածքների մասին, որոնք ամենագունեղ, ամենահետաքրքիր, ամենահյութեղ արտահայտություններն են, որ կարող են գոյություն ունենալ այս կամ այն լեզվում: Դարձվածքները, իհարկե, պաշտոնական խոսքին անհարիր են, սակայն առօրյա խոսակցական լեզվում , ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններում դրանք պարզապես անհրաժեշտություն են, նրանք են խոսքի համեմունքը և պարփակում են մեծ իմաստություն, որովհետև գալիս են ժողովրդից, ժողովուրդն է խոսում,իսկ ժողովուրդն իմաստուն է:

72

Фразеология

Фразеология – это один из разделов языкознания. Следовательно,это неотъемлемая часть в учене языка в целом чтобы хорошо говорить, надо хорошо знать язык на котором говоришь.

Зародившись в глубокой истории в разговрной речи людей, фразеологизмы проникли в литературный язык, сделов его эмоцанальным, точным, выразительным.

73

Очень часто за такими оборотами лежит целый мир, историческая эпоха, событие далёкого прошлого.

В современном русском языке есть разные по происхождению фразеологизмы, которые возникли

В разных средах.

74

1. В профессиональных средах.

2. Из исторических событий в государстве.

3. На материале древнегреческих легенд и библейских мифов.

4․ Из других языков мира.

5. В основу некоторых легли факты из жизни известных учёных, художников, музыкантов.

75

Познакомимся с каждым по отдельности. И так фразеологизмы связанные с профессиями.

 

Н – р

-Портные – шито белыми нитками.

+Плотники – топорная работа.

-Парикмахеры – стричь под одну гребенку.

+Военные – вызвать огонь на себя.

-Артисты – номер не пройдёт

+Врачи – в час по чайной ложке

-Механики – закручивать чайки.

76

Показать где раки зимуют.

 

Раньше помещики любили полакомиться раками.На ловлю отправляли провинившихся крестьян. Даже зимой не смотря на холод и ледяной воде.Крестьяне часто простужались и умирали.

По этому этот фразеологизм означает угрозу, наказ․

77

Дамоклов меч – Дамокл завидовал царю Дионисию.Тот посадил его на своё место со всеми по частями, но над головой повесили меч связанный с конского волоса, который мог сорваться в любую минуту.

И этот фразеологизм означает быть под постоянной угрозой.

78

Фразеологизмы с Библий Будный сын – Сын попросил своё часть наследства и потратил на собственные нужды.

Когда пришлось голодать сын раскаялся и вернулся к отцу, Который простил его.С тех пор этот фразеологизм означает что <<человек который покинул своё обинство ради чего то привлекательного, но потом вернулся обратно,раскаялся

79

Художественные проведения

 

фразеологизм – это такое 

устойчивое сочетание слов,оборот речи, который неделим по смыслу,то есть его значение не складывается ц значений составляющих его слов.

 

80

                             Моя школа

Моя школа находится очень близко к дому – рукой подать.Зайдя в школу сразу увидишь Карена, бегущего сломая голову (очень быстро).В классе меня ждет моя лучшая подруга 

Жасмина – мы с ней не разлей вода (очень близки) Вот наша учительница Т. Матевосян. Она всегда делает из мухи слона.(всё преувеличивает)

81

Со мной за одной партой сидит Эрик – как всегда бьёт баклуши. (бездельничает) Как всегда опоздала Ани У неё очень много родствеников она было в гостях. В основном они для неё седьмая вода в кисиле (дальние). В нашей школе много интересных уроков , я умираю от любви к ним. Я берегу и люблю мою школу, как зеницу ока.

82

Именно поэтому главной задачей при изучении русского языка является работа по обогацению словарного запаса , а в конечном 

результате умение говорить красиво, образно, точно.

Выбор темы для моей исследовательской работы продиктован желанием обогатить словарный запас русскими фразеологизмами и сделать возможным их использование в речи. Это позволяет (помогает) нам решить параллельно сразу 

несколько задач.

 

83

1–Повторить и закрепить знания по данной теме на родном языке ;

2–расширить знания о языке, культуре, истории

русского народа.

3–обогатить речь, сделав её образной и эмоциональной.

Как хорошая приправа может сделать знакомое блюдо особенным и практичным,так и фразеологизмы могут делать нашу речь яркой и выразительной

84

Դարձվածքները՝ սովորողների

շուրթերով

                     

85
This free e-book was created with
Ourboox.com

Create your own amazing e-book!
It's simple and free.

Start now

Ad Remove Ads [X]
Skip to content